Գրչի ծայրից ի՛մ արյունն է հոսում՝
ճերմակ ու նվազող թղթի վրա,
դրախտ կոչված այս հին,մութ քաոսում
մոռացել ենք տեղը լույսին տանող դռան:
Ես չե՛մ եղել անցյալ,ես չե՛մ եղել ներկա,
այս դաշտավայր կոչվող դուռ-ակոսի,
մեկը ասաց՝այստեղ ապագա կա՛,
մեկը՝ երակ բացեց արնահոսի:
Եվ նրանք էլ, ովքեր երազատենչ եղել,
կա՛վ են ծորում դեղին մոմացոլքին:
Արարողը կավից ինքն իրեն է շինել
ու թողել է ջրում՝ անկապ հոսի:
Նորայր Գրիգորյան